ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
էջեր: 1 2 3
Ստացական
Ես Բարսեղյան Գյոզալ Նիկոլայի Մարաշա գյուղի բնակչուհի <անձնագիր СЛ XII N653328> տրված ԼՂՀ-ի Մարդակերդի շրջգործկոմի ներքին գործերի բաժնի պետ-25” Մայիսի 1993թ, ստացա ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ գլխավոր փորձագետ, պատանդների ֆոնդի խորհրդի անդամ Լարիսա Ասատուրի Ալավերդյանից 130 <հարյուր երեսուն հազար> ռուբլի:
Ընթացիկ ծախսերի <տրանսպորտային, սննդի և այլն> Վրաստանում Սադախլու գյուղում փոխանակման բանակցություններ վարելու համար իմ երկու դուստր Լիանայի և Ուլյանայի համար: Այս գործողությանը մասնակից է եղել Արստամյան Գայանե Ռաֆիկ <անձնագիր СЛ XII N 727360> ԼՂՀ Ստեփանակերտի գործկոմի ներքին գործերի բաժնի պետ ;04”Հունիսի 1993թ.
3/ VII. 1993թ. Բարսեղյան Գ. Առուստամյան Գ.
Հ.Հ. Գերագույն Խորհրդի Արցախի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Լարիսա Ասատուրի Ալավերդյանին
Բացատրություն
Ես Էդուրդ Սոկրատի Ղուլյանս 1992թ մարտ-ապրիլ ամիսներին Երևանաբնակ Մարաղա գյուղի համայնքի կողմից կազմված կամավորական ջոկատով մասնակցել եմ Մարդակերտի շրջանի Մարաղա գյուղի ինքնապաշտպանությանը: 1992թ ապրիլի 10-ին ադրբեջանական О.М.О.Н-ը և թուրք խուժանը հարձակվեցին գյուղի վրա և գրավեցին այն: Այդ ժամանակ Ռազմիկ Երվանդի Մովսիսյանը գտնվում էր N4 պահակակետում, որտեղից էլ նրան պատանդ են տարել և մինչև օրս էլ հայտնի չէ:
/Է, Ղուլյան/ հեռ.47-18-80
Պատանդներ "Մարաղա"
Ղազարյան Ժենյա Իսակի 1935թ.
Պատանդվել է 1992թ ապրիլի 10-ին`թուրքերի գյուղ մտնելու օրը: Մտել են տուն ու բակում ինձ վիրավորել ավտոմատով <վիրավոր են ոտքից>: Ավտոմատով նորից խփել են, գցել են գյուղամիջում թարնի մեքենա կար բեռնատար, ինձ տարան գցեցին այդ մեքենան: Ինձնից բացի, այդ մեքենայում էին իմ տեգրը (Ղազարյան Յուրան) և իր կինը (Ղազարյան Անուշը): Տարան Բարդա միլիցիայի բաժանմունք, մեկ օր մնալուց հետո, ինձ տարան մի գյուղ, այն Աղդամի շրջան Ֆիրդուսի և Սաղայի :
Հարցազրույց (ինտերվյու)
Մարաղայի սպանդանոցից (ջարդից) հրաշքով փրկված, նույն գյուղի բնակիչ 62 ամյա Վալյա Խաչիկյանի հետ.
Հարց. Պատմեցեք խնդրեմ, ոնց հաջողվեց ձեզ և ձեր ընտանիքի անդամներին փրկվել ապրիլի տասին Մարաղայում ադրբեջանցիների կողմից կատարված ջարդից.
Պատասխան. Ապրիլի 9-ին Մոտավորապես ժամը վեցին (երեկոյան) սկսվեց գյուղի ռմբակոծումը, որին մենք սովոր եինք վաղուց:
Կրակում էին Ալազանից, թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Այդ ժամանակ ես ու ամուսինս գտնվում էինք նկուղում, որտեղ ապրում ենք համարյան երեք տարի, իսկ որդիս Վլադիմիրը-պաշտպանության խրամատներում: Առավոտյան ժամը 6-ի մոտերքին, որդուս վերադառնալուց հետո սկսվեց փոթորկալից հրետանային կրակոց
էջեր: 1 2 3