MARAGHA
BARONESS CAROLINE COX
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.04.2010 Լարիսա Ալավերդյան. “Արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս, պետք է հիշել Մարաղայի ջարդերի մասին”
մանրամասն

01.04.2010 Ա. Պետրոսյան. «Թուրքերի հետ հարաբերություններում պետք է դանդաղ շտապել»
մանրամասն

31.03.2010 «Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլին
մանրամասն

Բոլոր նորություները


Մեր բաներները

MARAGHA
Բոլոր Բաներները

Անցում դեպի այլ կայքեր






Բոլոր կայքերը


ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ

ՄԱՐԱՂԱ

Մարաղա… Այս անունը Ձեզ կարող է չասել ոչինչ: Անգամ, եթե 88-ից հետո առիթ եք ունեցել լսելու ՙԼեռնային Ղարաբաղ՚ անվանումը: Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: Էր, որովհետև 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Ում հաջողվել է փրկվել, ապաստանել են անտառներում և հեռանալով ցրվել աշխարհով մեկ: Իսկ Մարաղան շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ: Սույն նախագիծը մի փորձ է ներկայացնելու Մարաղայի իրական պատմությունը, հույսով, որ Դուք կանեք ձեզնից կախվածը, որպեսզի այն չկրկնվի երբեք և ոչ մի տեղ:

Նարինե Աղաբալյան

ՄԱՐԱՂԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ Է

1992 թ. Ադրբեջանի զինված ուժերը այրեցին գյուղը և կոտորեցին բնակչությանը: Մարաղայի ողբերգական իրադարձությունների ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում էր 80-100-ի միջև, որոնց թվում էին` 30 կին: Ավելի քան 40 մարդ վիրավորվել էր, իսկ 63-ը գերության էր տարվել:

ՄԱՐԱՂԱՆ` 20-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻ ԳՈՂԳՈԹԱ

«Դա նման էր Գողգոթային... շատ տարիներ անց»: Սրանք բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերն են: Նորօրյա Գողգոթան, որի մասին խոսում է բարոնուհին, Մարաղայի ողբերգությունն է:

1992թ. ապրիլի 10-ի լուսաբացը Մարաղայում արյունոտ էր, առավոտ լուսոն բացվեց դաժան ողբերգությամբ, ադրբեջանական հրոսակների անմարդկային ոճրագործությամբ: Օդում արյան գաղջ հոտն էր, այրվող տների թանձր ծուխը, վիրավորների ու հարազատներին կորցրածների լացն ու կականը, իսկ շուրջբոլորը դիակներ էին, մարդկանց կտրտված մարմնամասեր:




ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆԵՐ
Մարաղա, ապրիլ 1992թ. Արխիվ.
Նոր Մարաղա....
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վավերագրական կադրեր 11.04.92

Հարցազրույց Քերոլայն Քոքսի հետ
Բոլոր տեսանյութերը

ՄԱՐԱՂԱԻ ՔԱՐՏԵԶ

Բոլոր քարտեզները




ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ՀԻՇԱՏԱԿ ԿԱՊ
Copyright © 2010 MARAGHA.org   e-maiI: info@maragha.org