MARAGHA
BARONESS CAROLINE COX

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

էջեր: 1 2 3
Արկերը պայթում էին յուրաքանչյուր վարկյան: Գյուղի վրա պայթեցվել է 3000 ավելի արկ: Հնարավոր չեր նկուղից գլուխ դուրս հանել: Այդպես շարունակվեց մինչև կեսորվա ժամը երկուսը:

Այդ ժամանակ տան մոտ լսվեց քայլերի ձայներ, ես նկուղից դուրս եկա ու տեսա 3 համագյուղացիներ, որոնք վազում էին մեր բակով, նրանք հայտնեցին, որ ադրբեջանցիները գյուղմ են:

Մենք, այսինքն ես, ամուսինս, որդիս, որդուս ընկեր Սերժիկ Պողոսյանը ու հարևանուհի Մարոն դուրս եկանք նկուղից ու հարևանների բակերով փախանք դեպի Մարգուշևան: Մեր տան մոտ տեսանք տանկ, երկրորդ տանկը տեսանք Մարգուշևանի մատույցնորում: Տանկի վարորդը շիկահեր տղա էր, նրանք կարող էին մեզ ոչնչացնել, բայց չկրակեցին թողեցին փախչենք: Ես ինձ ծանր ու վատ էի զգում, չեի կարողանում, ոչ թե վազել, այլ նույնիսկ քայլել, ինձ քարշ էին տալիս, համարյա իրենց վրա էին տանում ամուսինս ու որդիս.

Աննկարագրելի տանջանքներով հասանք ու անցանք Մարգուշեանը: Մնացած ճանապարհը անցանք արկերի ու գնդակների պայթյունների տակ:

Մարգուիլանի ու Հասանգայքարի արանքի տարածությունով մեկ ձգված էր բոբիկ, մերկ երեխաների, ծերերի կանաց շարասյուն:

Բոլորը լացում էին, գոռում, կանչում փնտրում էին իրենց ծնողներին, հարազատներին:

Այդ դժոխքային տեսիլը հանգիստ չի տալիս մինչև այսօր:

Ճանապարհին ինձ հետ պատահեց սրտի ցավի ուժեղ բռնկում.

Իմ բախտին փախստականների մեջ կար բուժքույր-Լյուդմիլա Ավագյանը, որը կորդիմինի ներարկումով փրկեց իմ կյանքը.

Այսպիսով 22 կմ ճանապարհ կտրելուց հետո հասանք Մաղավուզ

Մեզ բոլոր փախստականներին սիրով ու հարգանքով ընդունեց ու տեղավորեց գյուղխորհրդի

Նախագահը- Միրզաբեկյան Մեշորան

Շատ շնորհալալենք նրանից, նրա ջերմ մարդկային վերաբերմունքի համար. Նրա խնամքի շնորհիվ է, որ շատերը մնացին կենդանի

Հարց. Ձեզ ինչ ե հայտնի այդ օրվա զոհվածների ու պատանդ վերցվածների մասին

Պատասխան. Կարելի է ասել, որ մենք վերջինն էինք, ում հաջողվեց փրկվել այդ դժոխքից.

Բոլոր նրանք, որվքեր մնացել էին իրենց նկուղներում ու ապաստարաններում, ադրբեջանցիների գյուղ ներխուժման մասին ոչինչ չեն իմացել, և նրանք ովքեր իմացել են բայց հիվանդ լինելու պատճառով չեն կարողացել լքել, կամ պատանդ են վերցրվել.

Բադալյանների ընտանիքը` Էդիկը նրա կինը Օֆելիան սպանվել են ու դեմքերը են այլանդակել, որ նրանց դուստրը մեծ դժվարությամբ է կարողացել.

Նրանց ճանաչել, նրանց որդի, 28 ամյա Սասունը վերցրվել է պատանդ, հետո սպանվել.

2. Վարդանյանների ընտանիքը. Բորիկը առաջ աշխատում էր ջրտնտեսությունում ու զբաղվում էր ոռոգման ջիր բաշխմամբ: Նրա կոկորդը կտրել են սխոցով, իսկ դիակի վրա թողել գրություն. “ Հիմիկվանից հետո ջուրը արդար ես բաժանելու”:

Նրա 80 ամյան մորը Փառանձեմին ու կնոջը Զարյային վերցրել են պատանդ, որտեղ են գտնվում հայտնի չի:

Այստեղ ծանր վիրավորել են նրանց 32 ամյան Վլադիկին. Նա կենդանի է գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում

3. Հովսեփյանների ընտանիքը

Ալյոշան, 56 տարեկան, կինը Ռոզան ու մայրը Ներսելյան հատվել են մանր մասերի:

էջեր: 1 2 3



ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ՀԻՇԱՏԱԿ ԿԱՊ
Copyright © 2010 MARAGHA.org   e-maiI: info@maragha.org